Բնությունը՝ պետք է՛ պահպանե՛լ

Բնությունը`մեր մտերիմ ընկերն է

Բնությունը շատ կարևոր դեր է խաղում մեր կյանքում, այն ոչնչացնելով դու ոչ մի լավ բան չես սովորում և ոչ մի բանի չես հասնում: Մարդիկ կան, որոնք մտածում են միայն իրենց փողերի մասին, ոչնչացնում են բնությունը և միաժամանակ մոռանում իրենց առողջության մասին : Մենք մեր դասղեկի հետ կարևորելով այդ փաստը` որոշեցինք պահպանել մեր բնությունը: Համացանցից գտանք լավ հող ստանալու միջոց: Դա մեզ շատ հայտնի` Կոմպոստի գործունեությունն է:

Ուզում եմ պատմեմ կոմպոստի մասին սկզբից: Մի օր, ընտրության դասին, մեր դասղեկը մի նյութ էր պատրաստել, որը շատ հետքրքրեց ինձ և իմ դասընկերներին: Մեր դասղեկի նյութը կոմպոստի մասին էր: Կոմպոստը  ամեն մի բուսական մնացորդից պատրաստված խառնուրդն է,օրինակ` չորացած խոտ, ուտելիքի մնացորդներ, մահացած կենդանու մնացորդներ և այլն: Կարճ ասաց`պարարտացվաց հողն է: Այդ օրը մենք դեռևս ծանոթացանք, թե ինչ է կոմպոստը,բայց մյուս օրը վերցրեցինք գործիքները և գործի անցանք: Շատ լավ էր ամեն ինչ ընթանում: Շուտով մենք հավաքեցինք ողջ չորացած տերևի կույտը, բայց դժբախտաբար չգիտեինք, թե որտեղ պետք է այն լցնեինք: Մենք մտածեցինք, որ հարմար կլինի այդ կույտը լցնել մեր բադերի համար նախատեսված ակվարիումի մեջ, բայց փոշմանեցինք, որովհետև երբ ջուր լցնենք նրա մեջ, հետո չենք կարողանալու այդ ջուրը հանենք, որպեսզի չնեխի:

Կոմպոստը մեր գարնանային նախագիծն է, որը ընթացքի մեջ է: Մեր նախագծի մասին ավելի մանրամասն կպատմի Էմիլ Հովհաննիսյանի նյութը` Գարնանային նախագիծ. Կոմպոստի պատրաստում:

Նպատակը ոչ, թե ինչքան կլինի մեր դպրոցի գեղեցկությունը այլ, թե ինչքան օգուտ կտա դա քեզ: Խնդրում եմ մտածեք, եթե դուք վերցնեք և արագ արհեստական ծաղիկներ մտցնեք հողի մեջ, դա ինչ օգուտ է ձեզ տալու` ոչ մի: Ճիշտ է մենք նաև անում ենք, որ մեր բակը գեղեցիկ լինի, բայց դա ամենկարևորը չէ:

Խնդիրը այն է, որ մարդիկ կտրելով ծառերը չեն գիտակցում, որ վատ են անում: Մեր նախագծի նպատակը հենց դա է, որ մարդիկ, գոնե տեսնեն բնությունը իսկական աչքերով և հասկանան, թե ինչ վատ բան են նրանք անում: Բոլորին հաճելի է նայել գեղեցիկ ծաղկած ծաղիկներին կամ ծառերին,  բայց կյանքում միայն չպետք է ուրիշի աշխատանքը վայելել,այլ պետք է նաև աշխատել, որ մյուսներն էլ քո աշխատանքը վայելեն և այդպես շարունակվի:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s