2011-2012 Մեդիաօլիմպիադա

Реклама

Բնություն

Это слайд-шоу требует JavaScript.

Եվ նորից` աղջիկներ vs. տղաներ

Это слайд-шоу требует JavaScript.

Այսօր նորից աղջիկների ու տղաների մոտ «կռիվ» էր անցկացվում: Մենք պետք է միասին Շոկմանժե  պատրաստեինք, իսկ հետո ամեն մի խումբ` այսինքն տղաներ և աղջիկներ պետք է պատրաստեինք ինչ որ մի կոկթեյլ: Տղաները պատրաստել էին բանանով և կաթով կոկթեյլ, իսկ մենք պաղպաղակով, մաք կոֆե-ով և գլազուրով՝ կոկթեյլի նման բան: Ամեն ինչ պատրաստեցինք:Տղաները մեզ հյուրասիրեցին իրենց կոկթեյլով, իսկ մենք մեր կոկթեյլով: Շատ համեղ էր և’ մերը, և’ տղաներինը:Այսօր շատ լավ օր էր:

Մայիսյան 7-րդ հավաք. Բլոգի ծրագիր

Այսօր` 17.05.2012-ին դպրոց-պարտեզում անցկացվեց Մայիսյան 7-րդ հավաքը: Լրագրողների մի խումբ հարցազրույցներ էին վերցնում, մյուսները նկարում: Կենսաբանական խումբը նապաստակների բունն էր ներկում: Իսկ ես ու իմ դասընկերը` Միքայել Միրզոյանը, 6-րդ դասարանցիներին բլոգ բացել էինք սովորեցնում: Այդ ժամանակ մեզ մոտ եկան լրագրողների մի խումբ: Նրանք Արհեստականից էին: Նրանք էլ սովորեցին բլոգ սարքել: Նրանց հետ էր նաև ընկեր Մարթան: Մենք ընկեր Մարթայից շատ նոր բաներ սովորեցինք: Ավելի ուշ մեզ մոտ այցելեց տիար Բլեյան մի խումբ լրագրողների հետ: Ես նրանց էլ սովորեցրի այն ինչ որ գիտեի բլոգերի մասին: Տիար Բլեյանի հետ խոսելուց բլոգերի մասին,նա ինձ հարցրեց, թե արդյոք կարող եմ այդ ամենը անգլերեն պատմել, բայց ես չկարողացա, բայց սկսեցի ռուսերեն բացատրել: Այդքան էլ լավ չստացվեց, բայց ինչ որ եղել է`եղել է:

Մինչ նոր հանդիպում, իմ բլոգի եթերում: