Մեր Ֆիլմի սցենարը

Բոլորը քնած են։ Մարիամը և Արաքսը վեր են կանում և խոսում են նրանց ծնունդի օրվա մասին

Արաքս։2 օրից մեր ծնունդնա, արի նենց անենք սրանց քշենք տնից, որ տուն ոչ թե իրանց ուզած մարդկանց կանչենք այլ մեր, համ էլ ես ուզում եմ, որ մենք տանը երեկույթ կազմակերպենք։

Մարիամ։Շատ ճիշտ ես ասում։

Читать далее

Изображение

Վերջացան ամառային արձակուրդները

Վերջացան ամառային արձակուրդները: Ժամանակն է եկել սովորելու, բայց ուզում եմ ձեզ պատմել իմ ամառային արձակուրդների մասին:

Իմ ամառային արձակուրդները շատ լավ ու հետաքրքիր անցավ: Մենք գնացինք ծով (Շեկվիտիլի): Ծովում ամեն ինչ լավ էր, միայն անձրևները շատ էին, բայց Հայաստանի արևից հետո մեզ համար շատ լավ էր: Նաև մենք գնացել էինք Բաթումի: Շատ գեղեցիկ քաղաք էր: Ինձ հատկապես դուր եկավ այն, որ այնտեղ կային հատուկ հեծաբվորդների համար ճանապարհներ: Երբ մենք գնացինք Բաթումի, արդեն երեկո էր: Այնտեղ լիքը լույսեր կային: Հետո մենք գնացինք բաթումիի այգիներից մեկը: Այգում՝ այսինքն խաղահրապարակում պարաններից սար կար: Բոլոր երեխաները բարձրանում էր մինչև վերջ,ինչպես նաև ես: Հետո ավելի ուշ մենք գնաինք մեր հյուրանոց:Այսքանը Բաթումիի մասին: Բացի Բաթումիից մենք գնացինք  Ծիծինաթելա խաղահրապարակ: Այդ օրը իմ տարեդարձն էր: Մենք լիքը կարուսելներ նստեցինք, պաղպաղակ կերանք, իսկ ժամը 20:00 գնացինք Բունգալո (բացօթյա սրճարան որի տանիքը ծածկված է ծղոտով): Մեր բախտը բերեց, որովհետև այնտեղ մրցույթներ էին անցկացվում: 1-ին մրցույթը «Угадай мелодию» մրցույթն էր,2-րդը պետք է ձկնորդական փայտով բռնել օղակը, իսկ 3-րդը Կարաոկե էր: Ես էլ երգեցի:Իմ արձակուրդներից ես շատ գոհ եմ: