Տրամաբանական խնդիրներ

Խնդիր. 1

2403=1

7215=0
8593=3
1414=0
3213=0
8158=4
Ինչի՞ է հավասար 1778-ը
Խնդիր. 2
3 իմաստուն վիճում էին միմյանց հետ` թե ով է առավել: Նրանց է հանդիպում պարկը ձեռքին մի մարդ և առաջարկում.
— Այս պարկի մեջ կան 5 թասակներ (գլխարկներ)` 3 սև և 2 սպիտակ:Դուք փակում եք ձեր աչքերը և ես հագցնում եմ ձեզ մի-մի թասակ: Յուրաքանչյուրը կարող է տեսնել մյուս երկուսի թասակների գույնը, բայց ոչ իրենը:
Այն իմաստունը, ով առաջինը կգուշակի թե ինչ գույնի է իր թասակը, նա էլ կլինի ամենաիմաստունը:
Թասակները հագցնելուց հետո իմաստունները բացում են աչքերը և որոշ ժամանակ անց նրանցից մեկն ասում է.
— Իմ գլխին սև թասակ է:Ի՞նչպես իմացավ իմաստունը:
Խնդիր. 3
Տանտիրուհին պետք է պատրաստի 6 կարկանդակ: Թավայի մեջ տեղավորվում է միայն 4 կարկանդակ իսկ յուրաքանչյուր երեսի պատրաստման համար պահանջվում է 5 րոպե:Ինչպե՞ս կարող է տանտիրուհին հասցնել պատրաստել կարկանդակները 15 րոպեում:
Խնդիր. 4
5 քույրերից յուրաքանչյուրը ունի  երկուական եղբայր:Քանի՞ եղբայր ունեն նրանք:
Խնդիր. 5
Կա 2 տուն: Առաջին տանը միայն լուսամփոփներ են, իսկ մյուսում անջատիչները: Ինչպես է կարելի իմանալ, թե որ անջատիչը որ լուսամփոփինն է, եթե կարելի է ամեն մի սենյակ մտնել միայն մեկ անգամ:

Պատմություն համար 1

Պատմություն 1

Հայր: -Տղաս, ես ուզում եմ քեզ համար աղջիկ ընտրել:

Որդի: -Չէ պապ:

Հայր: -Բայց նա Բիլ Գեյցի աղջիկն է:

Որդի: Ուրեմն համաձայն եմ:

Հայրը գնում է Բիլ Գեյցի մոտ:

Հայր:-Ես ուզում եմ քո աղջիկը ամուսնանա իմ տղու հետ:

Բիլ Գեյց: -Չէ, չի ստացվի:

Հայր: -Բայց նա համաշխարհային բանկի տնօրենն է:

Բիլ Գեյց: -Ուրեմն կստացվի:

Հայրը գնում է համաշխարհային բանկի նախագահի մոտ:

Հայր:-Ընդունեք իմ որդուն, որպես տնօրեն ձեզ մոտ:

Նախագահ:— Ոչ:

Հայր:-Բայց նա Բիլ Գեյցի փեսան է:

Նախագահ: — Շատ լավ, կընդունեմ: