Շուտով կտեսնենք այս գեղեցկուհուն բոլորի բակերում

800px-Snowdrop

Ձնծաղիկները շքանազգիների ընտանիքին պատկանող,վեգետացիայի կարճ շրջանով, բազմամյա սոխուկավոր բույսեր են: Սոխուկները կլոր են, մսալի իսկ տերևները մեծ մասամբ երկուսն են: Ծաղկասլաքը սովորաբար կրում է մեկ կորացող ծաղիկ: Ծաղկապատը կազմված է 6 սպիտակ, միմյանցից բաժանված թերթիկներից, որոնցից 3-ն արտաքին են, խոշոր, իսկ 3-ը՝ ներքին, մանր: Պտուղը տուփիկ է: Հայտնի 17-18 տեսակներն էլ աճում են հիմնականում նախալեռնային և լեռնային անտառներում կամ բարձրլեռնային մարգագետիններում: Տարածված են Փոքր Ասիայում, Եվրոպայում, Կովկասում: 

Լուսասեր է, ցրտադիմացկուն և խոնավասեր:             Լավ է աճում թեթև ավազակավային կամ կավաավազային հողերում, վատ է տանում օրգանական նյութերի, հատկապես թարմ գոմաղբի առկայությունը:

Կան սորտեր, որոնք աճում են հոկտեմբերի վերջերից մինչև հունվարի վերջը (մեղմ, անձյուն ձմեռների դեպքում):

Հանդիպում է նաև Հայաստանում, ընդ որում տեսակին շատ մոտ գտնվող անդրկովկասյան ձնծաղիկը որպես հազվագյուտ տեսակ գրանցված է Հայաստանի «Կարմիր գրքում»:   

Ներկայումս հայտնի են բազմաթիվ հիբրիդային տեսակներ:                                                                  

 Ձնծաղիկն ունի նաև բուժիչ հատկություններ, պարունակում է գալանտին և գալանտամին ալկալոիդներ:

Հաճախ ձնծաղիկ են անվանում վաղ գարնանը ծաղկող որոշ բույսերի (մկնասոխ, հողմածաղիկ), որոնք կարգաբանորեն կապ չունեն ձնծաղիկի հետ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s