Ինչ կանեիք, եթե…Առցանց քննարկում

image

Շարունակեմ միտքս: Ինչ կանեիք, եթե ունենայիք Ժամանակի մեքենա: Ինչպես կօգտագործեիք նրան` չար, թե լավ արարքների համար: Չեմ կարծում, որ չար արարքների համար այն կօգտագործեք: Ցույց կտայիք արդյոք Ձեր ընկերներին, ծանոթներին, բարեկամներին, ծնողներին… Փորձեմ ինքս իմ հարցին պատասխանել: Եթե ունենայի ժամանակի մեքենա ես կգնայի ապագա: Կգնայի և կտեսնեի, թե ինչ է կատարվելու մեզ հետ օրինակ 2040 թվականին: Ինչպիսին կլինի տեխնիկան, ինչպես մենք կապրեինք: Նաև որտեղ մենք կապրեինք: Հնարավոր է մենք ապրեինք Մարսում կամ Պլուտոնում: Այդ հարցի պատասխանը դեռևս ոչ մեկ չգիտի, չնայած գիտնականները ասում են, որ մի քանի միլլիարդ տարի հետո մենք ստիպված կլինենք ապրել ուրիշ մոլորակում, որովհետև այն կկործանվի: Բայց դրան դեռևս ինչքան կաաաաա…. Իսկ հնարավոր է, եթե մեկ էլ պարզվի, որ ուրիշ մոլորակում ապրում են այլմոլորակայիններ: Կարծում եմ այո, որովհետև նույնիսկ հիմա աստղագետները վիճում են իրար մեջ: Հետաքրքիր է, եթե պարզվի, որ կան այլմոլորակայիններ, ինչպիսի ձև նրանք կունենան: Ինչ գույնի կլինեն: Կունենան հատուկ լեզու, թե ոչ:

Ես ոչ միայն կգնայի ապագա այլև կգնայի անցյալ:Կուզենայի իմանալ ամեն ինչ մեր գրողների և կոմպոզիտորների մասին: Օրինակ ոչ մեկ չգիտի Եղիշե Չարենցի իսկակն մահի պատճառը: Կուզենայի հետևել Մեսրոպ Մաշտոցին և տեսնել, թե նա ինչպես է ստեղծում մեր տառերը: Ինչն էր նրան օգնում: Ինձ ասել , որ նրան օգնել է բնությունը: Նա տեսել է ջրի կաթիլը և ինչքան կարողացել է «Ջ» տառը նմանացրել է կաթիլին: Ձեզ զարմանալի կթվա, բայց ես կուզենայի տեսնել, թե ինչպես էին մարդիկ խոսում իրենց բառբառով: Ինչպիսին էր նրանց բառբառը:

Կուզենայի տեսնել, թե ինչպես են ապրել մարդիկ մեզանից առաջ: Համոզված եմ, որ Ձեր տատիկ, պապիկներից մի քանի տեղեկություններ իմացել եք, նրանք պատմել են, բայց ես կուզենայի ավելի մանրամասն «ուսումնասիրել» և իմանալ անցյալի մասին: Շատ կուզենայի տեսնել, թե իրականում ինչ է եղել դինոզավրերի հետ: Մենք ինչ գիտենք, թե իրականում ինչ է եղել նրանց հետ: Հնարավոր է նրանք չեն մահացել փոշուց և երկար օրեր առանց արևի լույսից: Վարկածներից մեկը ասում է, որ դինոզավրերը մահացել են նրանից, որ մի մետեորիտ ընկել է և առաջեցրել է շա~տ մեծ փոշու տարածություն և այդ փոշին փակել է արևը: Երկար ամիսներ առանց արևի և փոշու մեջ նրանք մահացել են: Իսկ ես համոզված չեմ, որ այդպես է եղել: Հնարավոր է մետեորիտը ընկել է և կործանել է ամբողջ բուսականությունը, իսկ դինոզավրները ուտելու ոչ մի բան չեն կերել ` մահացել են, իսկ այն դինոզավրերը, որոնք ուտում էին միամյանց երևի այնքան են կերել, որ արդեն վերջացել են և այպես էլ մահացել են:Իհարկե լավ կլիներ, որ ես լինեի անտեսանելի, որովհետև, եթե անտեսանելի չլինեի, առաջին իսկ վայրկյաններում կմահանայի և այս աշխահից կջնջնվեր Մանե Հովհաննիսյան անունը: Չգիտեմ: Այս կյանքում կան լիքը <<չգիտեմ>>-ներ: Լավ կլիներ այդ բոլոր <<չգիտեմներ>>-ը իմանալ:

Կուզենայի այնքա~ն ետ գնալ, որպեսզի իմանալ, թե ովքեր են եղել մեր իսկական նախնիները` Ադամն ու Եվան, թե կապիկները: Եթե կապիկները, ապա կուզենայի տեսնել, թե ինչպես են նրանք դարձել մարդ: Մի հատ պատկերացրեք: Ձեզ կհետաքրքրեր չէ: Միայն պատկերացրեք,որ դուք տեսնում եք, թե ինպես է կապիկը դառնում մարդ, ինչպես է նա գոյատևում անտառներում և ինչպիսի կեր է նա գտնում իր համար: Մեկ էլ տեսար վարկածը սուտ է: Իսկ հնարավոր է, որ նրանք լինեն կանիբալներ(կանիբալները` իրենք իրենց ցեղը ուտող արարածներ են, այսինքն, եթե կատուն ուտում է կատվին, ապա այն կանիբալ է): Նրանք կերել են միմյանց մինչև հետո կարողացել են իրենց համար իսկական կեր գտնել, չնայած պատմությունը ասում է, որ կապիկից մարդ դարձել է միայն մի «արարած»: Նույնիսկ չգիտեմ նրան ինչ ասեմ, կապիկ, թե մարդ:

Ինչ վերաբերվում է, թե ցույց կտայի մեքենան ուրիշներին, թե ոչ, ես կասեմ, որ կտամ նրան` ում պետք է: Օրինակ ես մի քանի մարդու հետ կուզենայի ետ գնալ 1 շաբաթով և շտկել իմ արած արարքներից ամենավատերից մեկը: Ես ինքս ինձ չեմ ներում: Լավ կլիներ ունենայի: Ես ետ կգնայի և կուղղեի իմ սխալները: Չնայած մարդ պետք է սովորի իր արած սխալների վրա:

Սպասում եմ ձեր պատասխաններին և մեկնաբանություններին: Ինչն էր ավելորդ կամ պակաս իմ պատասխանի մեջ: Դե սկսենք: Ձեր պատասխանները և մեկնաբանությունները գրեք նյութի ներքևը: Այս առցանց քննարկումը երբեք չի վերջանում: Հաջողությու~ն:

4 thoughts on “Ինչ կանեիք, եթե…Առցանց քննարկում

  1. Ման ես ինչ լավ հարց էր….քո պատասխննել էր լավ….ապրես՛….հիմա ես պատասխանեմ…
    Իհարկե կուզեմ…..Գիտե՞ս ինչու, որովհետև ուզում եմ ուղղել իմ սխալները, կամ էլ չանել այն ինչ արել, բայց պետք է չանեի։ Նաև կուղեի տեսնել, թե առաջ ինչպես են ապրել, քանի որ մենք հիմա օգտվում ենք զարգացած տեխնիկայով, անգամ դպրոցոմ, իսկ առաջ չեմ պատկերացնում ոնց են ապրել։ Ես փոքրուց տեխնիկայով եմ աշխատել և ուզում եմ տենել, թե առաջվա երեխաները ինչես են ապրել առանց տեխնիկայի, մի բանի համար էլ կուզենամ գնալ, որ տեսնել, թե առաջ ինչպես են իրար նամակներ գրել։ Հիմա մենք կարող ենք գրել ինչոր սոցիալակ ցանցի միջոցով, կամ հեռախոսի, իսկ առաջ չեմ պատկերացնում։ Ով չէր ուզի՞…..Լավ ես գրել , որ մենք մեր սխալների վրա ենք սովորում։ Գիտե՞ք ինձ թվում է, եթե չլինեին մեր սխալները մենք չէինք սովորի և անսխալ մարդ չկա։ Առաջ տալ ժամանակը չեմ ուզի, քանի որ հիմա շատ ուրախ ու երջանիկ եմ ինչու՞ առաջ տալ ժամանակը, գուցե հետո ամեն ինչ վատա….չէէէէ….դա չէի ուզի, քանի որ ժամանակից առաջ ընկնել….կուզեի ապրել այնպես ինչպես ապրում եմ։ Մի քանի հոգու կասեմ և դա կլինի մեր գաղտնքիը։ Նրանց կասեմ այն նպատակով, որ մենք միասին գնանք առաջվա օրերը և ուղղենք, տեսնենք, հետազոտենք, նկարենք առաջվա մասին։ Համել լավ կլինի որպես հետազոտական աշխատանք կներկայացնենք կայքում։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s