Ցուցահանդես-վաճառք «Հայաստանի թանգարանների համար» / Выставка-продажа «Для музеев Армении» / Exhibition sale «For the Museums of Armenia»»

Ապրիլի 14-ին ժամը`14:00-ից 21:00-ը, 2013 թվ.

Սերգեյ Փարաջանովի տուն–թանգարանի բակում։

 

 

 

Կոլաժիստ Կարինե Վարդանյանի (Kare Vartin) աշխատանքների այս ցուցահանդես-վաճառքը կազմակերպվում է թանգարաններ այցելությունները խթանելու, ինչպես նաեւ Հայաստանի թանգարաններին աջակցելու նպատակով:
Վաճառքի հասույթի 30%-ը նվիրվելու է հենց Փարաջանովի տուն-թանգարանին: Այս նախաձեռնությունը լինելու է շարունակական, հաջորդ անգամ կընտրվի մեկ այլ թանգարան:
Բացի այդ, աշխատանքների հեղինակն այս անգամ ցուցահանես-վաճառքի հասույթից որոշակի օժանդակություն կանի Լուսինե Գեւորգյանին, ով առողջական լուրջ խնդիր ունի եւ բուժում ստանալու համար՝ դրամական աջակցության կարիք ունի:

 

«Մեծ սրտից» մի փոքրիկ մասնիկ

Ոլորտ:

2008 թվականն էր՝ մի անձրեւոտ օր, երբ տիկին Կարինեն թոռնիկների հետ թանգարան այցելեց: Քանի որ խոստացել էր, ո´չ մռայլ եղանակը, ո´չ անձրեւը խոչընդոտ չեղան: Այցից հետո նա մի տեսակ մտահոգված էր…

 

Անվանի գրողներ, նկարիչներ, քանդակագործներ, մնայուն արժեքներ, հարուստ մշակութային ժառանգություն…Հայաստանն իսկապես պարծենալու տեղ ունի, որովհետեւ հայ մայրերն են ծնել Չարենց, Տերյան, Սարյան, Քոչար, Փարաջանով… շատ ու շատ անուններ, որ մեծ դեր ունեն ինչպես հայկական, այնպես էլ՝ համաշխարհային մշակույթի ձեւավորման գործում:

Ցանկացած հայ մարդ հոգու խորքում գիտակցում է սա, սակայն առօրյա հոգսերն ու հացի խնդիրն այսօր կարծես հետին պլան են մղել մշակույթի հետ ծանոթանալու, շփվելու եւ հոգեւոր կերակուր ստանալու կարեւորությունը:

 

Թերեւս սա էր Կարինե Վարդանյանի (Kare Vartin) մտահոգության պատճառը: Ցանկանալով որեւէ կերպ աջակցել թանգարաններին ու խթանել թանգարաններ եւ պատկերասրահներ մարդկանց այցելությունները՝ կոլաժիստ Կարինե Վարդանյանը, ով 2004 թվականից զբաղվում էր կոլաժների պատրաստմամբ, մի քանի ստեղծագործողների առաջարկեց միավորվել, համատեղ ցուցահանդես-վաճառք կազմակերպել եւ թանգարանների աջակցության հիմնադրամ բացել, սակայն նախաձեռնությունն ավարտին չհասավ:

Որոշ ժամանակ անց, հավաքելով 50 աշխատանք՝ տիկին Կարինեն որոշեց կազմակերպել իր աշխատանքների առաջին անհատական ցուցահանդես-վաճառքը, որի հասույթից մի մաս կհատկացվեր թանգարաններին: Եվ առաջին տուն-թանգարանը Փարաջանովին էր:

Առանձնահատուկ կապվածություն ունենալով Փարաջանովի հետ՝ տիկին Կարինեն երկար պ

ատմում էր ինձ նրա մեծության մասին, նշելով, որ Փարաջանովը շատ ուժեղ է իր սիմվոլիզմով, որ նա շատ ավելի համարձակ է իր մոտեցումներում եւ այլն…

Շատ կարճ ժամանակահատվածում մեծ աշխատանք իրականացվեց, եւ մեկը մյուսի հետեւից կոլաժները փակեցին արվեստանոցի անշուք պատերը՝ մի առանձնահատուկ կյանք եւ ջերմություն հաղորդելով սառը միջավարին:

Յուրաքանչյուր աշխատանք իրենից ներկայացնում է մի պատմություն, որտեղ արտացոլվում են անցյալը, ներկան եւ ապագան: Բոլոր կոլաժներում կան ժամանակը խորհրդանշող իրեր՝ ժամացույցներ, սլաքներ եւ այլն:

 

Այս շարքի բոլոր աշխատաքներում կարող եք գտնել նաեւ բանալի, որը կարծես օգնում է ճանաչել ստեղծագործությունը: Ինչո՞ւ բանալի: «Որովհետեւ բանալիով ենք փակում մեր կյանքի անցած էջերը եւ բացում նորերը, կարեւոր է ճիշտ ժամանակին բացել եւ փակել կյանքի այս կամ այն դուռը, ճիշտ բանալի գտնել այս կամ այն մարդու հանդեպ: Երբեմն, ավելի դժվար, սակայն կարեւոր է փակել որեւէ բան կյանքում, քան բացել»,- նշում է տիկին Կարինեն:

Բոլոր աշխատանքներն արդեն պատրաստ են եւ սպասում են ապրիլի 14-ին՝ Փարաջանովի տուն-թանգարանի հարեւանությամբ անցկացվելիք «Հայաստանի թանգարանների համար» խորագիրը կրող ցուցահանես-վաճառքին:

Նախաձեռնությունը լինելու է շարունակական եւ ամեն անգամ ընտրվելու է Հայաստանի

թանգարաններից մեկը:

Թերեւս հարկ եմ համարում նշել, որ մշակութային միջոցառում լինելուց բացի, այս նախաձեռնությունը նպատակ է հետապնդում նաեւ ամեն անգամ օգնել կարիք ունեցող որեւէ անհատի: Այս անգամ վաճառքի հասույթից որոշակի օժանդակություն կարվի ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Լուսինե Գեւորգյանին, ով առողջական լուրջ խնդիր ունի եւ բուժում ստանալու համար՝ դրամական աջակցության կարիք ունի:

«Ցուցահանդեսի մուտքն ազատ է, — նշում է տիկին Կարինեն,- սակայն յուրաքանչյուր այցելուի պետք է խնդրեմ՝ իր հետ մեկական նուռ բերի: Նուռը կյանք է, կարծես մի մեծ սիրտ, որի ներսում հարյուրավոր սրտեր կան: Այդ օրը բոլորս կհավաքենք մեր բերած նռերը մեկ վայրում, այնուհետեւ կճաշակենք դրանք, այդպիսով յուրաքանչյուրիս ներսում կլինի այդ «մեծ սրտից» մի փոքրիկ մասնիկ»:

http://mynews.am/hy/story/3764

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s