Անցյալ տարվա 6-երի ոտնահետքերով

405786_370112483106650_1182240162_n_0

Այս դպրոց եկել եմ 4-րդ դասարանում, իսկ հյիմա 6-րդ դասարան եմ և գնում եմ: Այստեղ սովորել եմ 3 տարի, բայց կարծես դեռևս երեկ էի մայրիկիս և հայրիկիս հետ շրջում դպրոցում, որպեսզի ընդունվեմ և սկսել սովորել: Կարծես 3 րոպե առաջ ես կանգնած էի դասարանում և ծանոթանում էի իմ նոր դասարանցիների հետ և հիմա նստած եմ դասասենյակում, դաս եմ անում… Հիշողություններ… Դպրոցական օրերից հիշում եմ իմ առաջին  Smart-ով  դասը, առաջին նյութը և առաջին տպավորությունները: Ամենակարևորը՝ ես չեմ մոռանա իմ ամենա առաջին օրը, երբ ճամբարի ընթացքում մտա դպրոց, պտտվեցի, նայեցի կողքերս և հիացա: Ես մտա «ՎԻՐՏՈՒԱԼ» աշխարհ: Ամեն տեղ կիրառված էր մեդիան: Կյանքումս առաջին անգամ ես տեսա, որ աշակերտները համակարգչով դաս են անում: Դա նրանց օգնում է: Սկզբից դա ինձ տարօրինակ թվաց, բայց հիմա հասկացա, որ դա տարօրինակ չէ այլ օգտակար:  Զարմացա… Օ_Օ Դա է, որ հիմա ես կարողանում եմ բլոգ վարել, նյութ տեղադրել, հոդվածներ գրել, նկարներ անել, TV-ներ նկարահանել, հարցազրույցներ վերցնել… Շատ օգնեց: Ես գիտեմ: Իմ նախորդ դպրոցի դասընկերները այսպիսի բաներ չեն կարողանոըմ անել: Օգտագործում են համակարգիչը խաղալու կամ odnoklassniki.ru-ով շփվելու համար: Այս տարիները ինձ ավելի շատ բան սովորացրեցին քան այդ odoklassnik-ը: Շատ ուրախ եմ, որ սովորում եմ այսպիսի դպրոցում, բայց հիմա ժամանակն է Կրտսեր դպրոցից գնալ Միջին դպրոց, եթե քննություններս հանձնեմ : ) Չեմ կարծում, որ կմնամ նույն դասարանում: Բ4-ը իմ լավ հիշողությունների դպրոցն է: Այս նույնը կասեմ Նաև Միջին դպրոցի համար, Ավագ դպրոցի համար, երբ արդեն պետք կլինի գնալ համալսարան, ուղղակի Ավագ դպրոցից գնալուց ես շատ կտխրեմ: Աչքերս թաց կթողեմ իմ դասղեկներին, տնօրեններին… Տիար Բլեյանին… Եթե հիմա այսքան տխրում եմ՝ պատկերացնում իմ վերջին զանգը😥 Դե… Սա դեռ առաջին դժվար փուլն է: Դեռևս այնքան կունենա՜մ…

One thought on “Անցյալ տարվա 6-երի ոտնահետքերով

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s