Երկար բանաստեղծություն տարվա եղանակների մասին

Это слайд-шоу требует JavaScript.

Գարնան աշխարհում կա մի գաղտնիք,

Նրա ծաղիկները սերմերով երբեք չեն աճի,

Դա գեղեցիկ աշխարհի գաղտնիքն է հիանալի,

Այնպիսի ամուր, որ ոչ մեկ չգիտի,

Գարնանը կա բույրերի առատ աղբյուր,

Գարնանը ոչ մի ծաղիկ չի լացում հոնգուր–հոնգուր,

Ծաղիկները չեն լացում, իսկ ապմերը այո,

Օգնում են ծաղիկներին աճել գունավոր,

Ամռանը մտնում ենք ուրիշ մի աշխարհ,

Որտեղ կա մի երկար ճանապարհ,

Ճանապարհով գնում ենք մենք շատ երկար ու երկար,

Մեկ էլ տեսնում ենք մի տուն՝ շատ հարմար,

Տանը ապրում է պայծառ արևը շողացող,

Շատ մեծ արևը մեր աչուկները կուրացնող,

Իսկ կողքին ապրում է ծաղիկները աճեցնող,

Թզուկը բարի՝ մեղվին և բոռին քշելով,

Ամառային աշխարհից թռանք երկինք,

Երկնքից իջանք և Աշնանը հանդիպեցինք,

Սա արդեն եղավ մի ուրիշ ճամփորդի ուղեգիր,

Այսպիսի հնարավորություն մենք բաց չենք թողնի,

Իհարկե, այստեղ էլ կկրկնվի ամեն–ամեն ինչ,

Ուղղակի արևը այստեղ շատ թույլ կլինի միշտ,

Բայց իհարկե ի՞նչ տխուր խոսքեր, ո՛չ մի վիշտ,

Եվ այստեղ մենք կվերջացնենք Աշնան մասին,

Վա՜յ… Ամոթ ինձ, բա տերևներին ո՞վ ներկայացնի,

Աշնանը նրանք դեղնում են՝ դառնում են մոդայիկ,

Տերևներից ամեն մեկը ունի մի–մի ոտք՝ շատ բարալիկ,

Այ հիմա վերջացրեցինք Աշնան մասին գեղեցիկ,

Իսկ հիմա գնում ենք մի ուրիշ ճանապարհով,

Որովհետև այն կոչված է «Ձմեռ» անունով,

Տեսնում ենք մի մեծ արահետ սառցադաշտով,

Իսկ այնտեղ քշում են կենդանիները չմուշկներով,

Մի քանի րոպեից գալիս է Ձմեռ պապը իր ծիծաղով,

Բերում է իր հսկայական պարկը լի նվերներով,

Իսկ բերում է նա նվերները Ամանորի պատճառով,

Որ նվիրի բոլորին տոն՝ կանաչ տոնածառով,

Դա Նոր տարին է, դուք ճիշտ նկատեցիք,

Եվ վերջանում է պատմությունը այսպես գեղեցիկ։

Հեղինակ՝ Մանե Հովհաննիսյան

 

One thought on “Երկար բանաստեղծություն տարվա եղանակների մասին

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s