Իմ առաջին օրը Միջին դպրոցում

image
Այսօր ես շատ հետաքրքիր անցկացրեցի իմ օրը քանի որ այն անցկացվել էր Միջին դպրոցում: Առավոտյան ես մասնակցեցի տողանին իսկ հետո գնացի դասի: Առաջին և երկրորդ ժամերը ինձ մոտ կենսանություն էր: Դրան հաջորդեց երկու ժամ ֆիզիկան, իսկ դրանից հետո շատ հետաքրքիր զրույց մեր դասղեկի` ընկեր Լուսինեի հետ:
Կենսաբանությունը շատ հետաքրքիր դաս էր: Նույնիսկ ավելի հետաքրքիր քան ես պատկերացնում էինք: Այդ դասի շնորհիվ մենք ծանոթացանք տարբեր բույսերի հետ, որոնք ստվերադիմացկուն են քանզի մենք կատարում ենք նախագիծ «Մարմարյա սրահի կնաչապատում»: Նաոև իմացանք, թե ինչու են տերևները կանաչ և ինչի պատճառով են նրանք դեղնում: Իմացանք, թե ինչպես է պետք փրկել այն բույսը, որը վնասված է: Եվ լիքը ուրիշ հետաքրքիր բաներ:
Հետո մենք գնացինք ֆիզիկայի սրահ: Նույնպես հետաքրքիր երկու դասաժամ անցկացրեցինք: Խոսեցինք ֆիզիկոսների, երևյթների, զանգվածների մասին: Ֆիզիկոսներից օրինակ շատ խոսեցինք Արքիմեդի մասին: Իմացանք, որ Արքիմեդը մի անգամ ոսկերիչին մինչև կախաղան հասցրեց ապացուցելով, որ թագավորի թագը իսկական ոսկուց չէր: Հետո զանգվածների մասին: Զանգվածների խոսակցության մեջ էլ կար Արքիմեդը: Չէ որ նա պարզել էր, որ երբ մարմինը մտնում է ջրի մեջ իր զանգվածի չափով ջուր է թափվում: Իսկ հետո սկսեցինք քննարկելմ թե ինչ է երևույթը: Երևույթ է օրինակ սառույցը , ձյունը, տաք ջուրը, սառը ջուրը և այլն:
Ամենավերջում եկավ մեր դասղեկը և մենք ծանոթացանք ավելի մոտիկ հետո ընկեր Լուսինեն գրանցեց մեր ընտրությունները ու ֆիզկուլտուրա: Ընտրությունը ես ընտրեցի ֆրանսերեն, իսկ ֆիզկուլտուրան թեթև ատլետիկա:
Մոռացա նշել, որ այսօր մեզ մոտ հյուր էր ՊՆ նախարարը: Մենք նրա հետ առավոտյան պարապմունք արեցինք, իսկ ավարտվելուց առաջ նախարը շատ լավ կարծիք կազմեց մեր դպրոցի մասին:
Ահա այսքանը իմ այսօրվա մասին:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s