Անտուան դը սենտ Էքյուզպերի

black-cat-sad-window-Favim.com-661304

Մենք Պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք

Ես — կատու եմ: Պարզապես մի փոքրիկ կատու եմ: Քո փոքրիկ կատուն: Այդ դու ես ինձ այսպես անվանել: Հիշում ես? Ոչ? Իսկ ես հիշում եմ: Ես հիշում եմ, թե ինչպես էիր դու ասում, որ երբեք-երբեք ինձ չես թողնի… Ես լիքը բան եմ հիշում:

Ես հիշում եմ, թե ինչպես դու ինձ առաջին անգամ բերեցիր քո տուն, դեռևս փոքր, անհասկացող կատու էի: Ես հիշում եմ, թե ինչպես էիր դու ինձ սովորեցնում լիքը բաներ, որոնք պետք է իմանար կրթված կատուն: Այդպես էիր դու ասում: Ես հիշում եմ, թե ինչպես էի նայում քո աչքերի մեջ՝ և տեսնում էի անսահմանափակ քնքշություն: Ես հիշում եմ, թե ինչպես էիր դու աստիճանաբար, ոչ միանգամից, սկսում ինձ հետ խոսել, դու սկսում էիր պատմել ինձ քո հոգսերից և ուրախություններից, իսկ ես շոյվում էի քեզ: Ես չէի կարող արտահայտել բառերով, թե ինչքան թանկ ես ինձ համար, չէ որ ես խոսել չգիտեի: Ես հիշում եմ, թե ինչպես էիր դու ինձ պահում քո ծնկների վրա և շոյում իմ մորթին: Դու ասում էիր, որ մենք երբեք-երբեք չենք հեռանա իրարից… Ես վստահում էի քեզ…

Իսկ հետո դու ավելի հաճախ սկսեցիր անհետանալ: Մեկ օրով, երկու օրով… Բայց դու միշտ վերադառնում էիր: Դու գալիս էիր և ասում էիր ինձ: Մենք խոսում էինք ամեն ինչից: Ոչինչ, որ ես չէի կարողանում քեզ պատասխանել: Ես քեզ հիանալի հասկանում էի: Դու վերաբերվում էիր ինձ հետ, ինչպես մարդուն: Այո, ճիշտ այնպես, ինչպես մարդու հետ: Դու գիտեիր ամեն ինչ, ինչ է ինձ պետք, իսկ ես գիտեի, թե քեզ ինչ է պետք: Երբ որ դու հիվանդանում էիր… ինչ թաքցնեմ, գրեթե մահանում էիր, ես նստում էի քո կողքը և փորձում էի գոնե մի քիչ քեզ տաքացնել: Չեմ թաքցնում, ես վախենում էի, որ շուտով քեզ չի լինի: Հիշում ես? Չէ, դու ոչ մի բան չես հիշում:

Այդ կարճ ժամանակում քեզ համար, և ամբողջ կյանքս իմ համար, որ ես եղել էի քո կատուն, ես սովորեցի սիրել մարդուն: Դու սովորեցրեցիր ինձ սիրել: Գիտես? Ոչ, չգիտես…

Իսկ դու ավելի հաճախ սկսեցիր հեռանալ… Երկար ժամանակով… Ես կարծում էի, որ դու երբեք չես վերադառնա, բայ դու վերադառնում էիր: Դու միշտ վերադառնում էիր: Ես սպասում էի քեզ…

Իսկ հետո քո կյանքում հայտնվեցին ուրիշները: Ես չգիտեմ, թե ովքեր էին նրանք: Ուղղակի դու արդեն նույնը չէիր: Քո աչքերում չկար այն քնքշությունը, քո աչքերում արդեն չկար ոչինչ: Ես նայում էի, հետքերն էի ման գալիս այն հին մարդու: Քո աչքերում մնաց միայն դատարկություն: Դու սկսեցիր ավելի հաճախ ասել, որ ես քեզ խանգարում եմ, որ իմ պատճառով դու չես կարողանում ոչ մի տեղ գնալ: Ես համբերում էի: Իսկ ինչ կարող էի ես պատասխանել քեզ: Ես չէի կարող ասել, թե ինչպես ես դու ինձ խոստացել, որ ցույց կտաս ողջ աշխարհը, ողջ տիեզերքը…

Ես հիմա էլ չեմ կարող քեզ ոչինչ ասել: Այս ցուրտ, գարշահոտ գրասենյակում: Ես գիտեմ, թե ինչ են հիմա ինձ հետ անում: Կատուները միշտ զգում են դա: Ես տեսնում եմ, թե ինչպես ես դու հեռանում: Ես ուզում գոռալ, բայց հասկանում եմ, որ դու չես վերադառնա և չես վերցնի ինձ քեզ հետ: Առաջվա պես այլևս չի լինի: Ինչ որ մեկի դաժան ձեռքերը սղմել են ինձ, ինձ դժվար է շնչել: Նրանք ինչ որ բան են ասում, ես նրանց չեմ լսում: Ես դեռ ուզում եմ հավատալ հրաշքին: Հրաշք քո վերադարձին: Բայց դու հեռանում ես ավելի ու ավելի հեռու: Ես լսում եմ քո քայլերը… Նրանց ձայները ավելի ու ավելի ցածրանում են…

Հիմա արդեն մեկ է: Հնարավոր է, որ դու կհիշես իմ մասին…Իսկ գուցե- ոչ…Սակայն ինձ համար արդեն մեկ է: Երբեք քեզ մի բանի համար չեմ խնդրել: Այժմ նույնպես… Գուցե, կկռահես ինքդ, գուցե և ոչ…

Ակընթարթային ներարկման ցավ…

Ահա և վերջ…

Հիմա խավար է…

Ցտեսություն, Մարդ…


Թարգամնությունը ռուսերենից հայերեն՝ Մանե Հովհաննիսյանի

Նկարի աղբյուրը` favim.com

Ռուսերեն նյութի աղբյուրը` inpearls.ru

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s