Ոտնահետքեր…

SnowcoatԵս սիրում եմ գրել մտորումներս, սիրում եմ կիսվել: Ինձ դուր է գալիս այդ փաստը: Եթե ես չկարողանայի գրել… ես չգիտեմ, թե ինչ էի անելու, ինչպես էի կիսվելու, եթե կողքս մարդ չլիներ, չլիներ մի համբերատար էակ, ով որ ինձ կլսեր մինչև վերջ: Իսկ այսպես ինձ ոչ ոք և ոչ մի բան չի խանգարում: Գորւմ եմ ինձ համար…


 

Պատկերացնում եմ՝ ես ձյան հարթավայր եմ, որտեղ տեսնում եմ ոտնահետքեր: Տարբեր մարդկանց և տարբեր ձևերի: Կան շատ սև, կեղտոտ բայց ոչ շատ խորը ոտնահետքեր: Կան ավելի մաքուր ոտնահետքեր, բայց այնքան խո՜րը… Այնքան խորը, որ պետք է երկար ժամանակ ձյուն գա, որ լցվի այդ փոսը: Դա այն մարդկանց ոտնահետքերն են, որոնցից ես չէի սպասի նույնիսկ այդքան չնչին սև երանգ: Երբ որ արև գա և այդ ձյունը հալվի՝ մաքուր ջուր չի դառնա… Բայց և նաև կան մե՜ծ փաթիլներ: Հարազատներս, սպիտակ մաքուր, գեղեցիկ, քնքուշ… Կարող եմ շարունակել այս շարանը, բայց չեմ ուզում գրածիս մեծամասնությունը լցնեմ դրական, հատկանիշ ցույց տվող բառերով… Այ երբ որ այդ փաթիլների համար արև գա՝ ջրից ծաղիկներ կաճեն…:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s