Խաղ-Հարցաշար. գուշակեք, թե ո՞վ է…

1.

428841_240633039401543_367176526_n

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Читать далее

Это слайд-шоу требует JavaScript.

Բոլորը գիտեն նրա մասին նույն ինֆորմացիան. Վիլյամ Սարոյան` ծնունդով` հայ, աշխարհահռչակ գրող, մարդասեր, պարզապես մեծատառով մարդ: 2008 թվականին լրացավ նրա ծննդյան 100-ամյակը: Սակայն նրա անձնական կյանքի շատ մանրամասներ հայտնի են միայն նեղ շրջանակներին, մասնագետներին եւ նրանց, ում համար Վիլյամ Սարոյանն առաջինն է, ու վերջ: Ստորեւ կփորձենք ներկայացնել ոչ այնքան հայտնի փաստեր նրա կյանքից: Մինչ այդ հիշենք, որ Սարոյանը ծնվել է 1908 թ-ին, Կալիֆորնիայում` Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում: Ամուսնու մահից հետո Թագուհի Սարոյանը ստիպված էր մանկատուն հանձնել երեխաներին: Հոր մահն ու մանկատուն տեղափոխվելը մեծ փորձություն էին փոքրիկ Վիլյամի համար: Այդ շրջանն այսպես է հիշում Սարոյանը.ՙՄանկատան ճանապարհին ես սկսեցի լաց լինել:Մայրս նախատեց ինձ` ասելով`” Դու արդեն տղամարդ ես, իսկ տղամարդը չի լալիս” : Ես դադարեցի լաց լինել” : Տարիներ անց Սարոյանին նվիրված գրքում որդին` Արամ Սարոյանը, հոր այս փորձությունը համեմատեց պարզ ու մաքուր գետի հետ, որը կտրուկ եղանակի փոփոխության պատճառով ստիպված էր վերածվել սառցադաշտի, սակայն իր պարզությունը չկորցնելով` արտացոլեց շրջապատի գեղեցկությունը: