Галерея

Ֆոտոշարք․ Մայիսյան հավաք

Это слайд-шоу требует JavaScript.

Реклама

Կլոր Սեղան դպրոց-պարտեզում

Այսօր 11:00-ին կայացավ կլոր սեղան։ Մինչև 12:00 խոսեցինք մեր բլոգների մասին, մեդիայի, կրթության, մեր TV-ի ժառանգության, հաշվետվությունների և այլն։ Խոսեցինք նաև մենք՝ Առցանց TV-ին։ Ինչպես սկզբից նշեցի ՝ խոսել ենք ժառանգության մասին։ Ընկեր Տաթևը ասաց քանի որ մենք գնում ենք՝ ուզում է, որ ինչ որ մեկը շարունակի մեր գործունեությունը։ Այսինքն մենք պետք է կիսվենք մյուս TV-երի հետ։ Ինչպես անեն, որ դիտվող լինի։

Մեզնից առաջ խոսեց Ընկեր Անահիտը Եղեգիս գյուղի մասին։ Ասաց, որ այնտեղ պայմանները շատ վատ են և մենք պետք է փորձենք նրանց օգնել։ Նաև նա ասաց, որ այնտեղի երեխաները ունեն համակարգիչներ, բայց նրանց չեն օգտագործում օգտակար բաների համար, այսինքն խաղում են։ Նա ասաց, որ մենք այս շաբաթ օր ՝ 18.05.2013-ին կգնանք նրանց գյուղ ՝ դպրոց և նրանց ուղղակի կողողենք մեր ծրագրերով, որպեսզի նրանք նույնպես մասնակցեն մեր մեդիաօլիմպիադաներին, Դիջիթեքին և այլ մրցույթներին։

Մայիսյան հավաքի կարճ ամփոփում

Это слайд-шоу требует JavaScript.


Այս շաբաթ Մայիսյան 8-րդ հավաքն է: Մի քանի օր անընդհատ հյուրեր ենք ունենում, ասուլիսներ, կլոր սեղաններ, քննարկումներ և այլն: Քննարկում ենք մեր մեդիան: Մեդիայի օգնությամբ ինչ հաջողությունների ենք հասել: Ներկայացնում ենք TV-ներ, ռադիոներ, թարգմանչական խմբակներ, Ռոդարի, տարբեր ակումբներ: Պատմում ենք, իսկ դրանից հետո հարցեր, հարցեր, հարցեր…: Այս մի քանի օրվանից ես հագեցա: Իմացա ինձ հետաքրքրող հարցերի պատասխանները: Շատ լավ է, որ կա Մայիսյան հավաք: Հավաքներից իմացա Ռադիոների մասին ավելի մանրամասն: Լսեցի և ինձ մոտ նոր Ռադիոյի մտքեր առաջացան: TV-ներից շատ բան չիմացա, որովհետև ինքս եմ ներկայացնում մի TV և ինքս ամեն ինչ գիտեմ: Մի խոսքով շնորհակալություն Տիար Բլեյանին, որ այսպիսի հավաքներ է կազմակերպում: