Խորացում կյանքի մեջ… մտորումներ

1988562Մեկ–մեկ ես շատ եմ խորանւմ կյանքի մեջ՝ փորձում եմ հասկանալ ամեն–ամեն ինչ, բայց դժբախտաբար դա հնարավոր չէ։ Ինչպե՞ս սկսեց մեր կյանքի սկիզբը և ի՞նչով այն կվերջան ա՞։ Ի՞նչ է սպասւմ իմ սերնդին մի 7-8 տասնյակ տարուց հետո։ Գոյություն ունե՞ն դժողք և դրախտ, թե՞ ուղղակի մարդու չափազանցրաց ֆանտազիան է։ Ես փոքր ժամանակ ունեի իմ փոքրիկ տարբերակը.
Մարդ երբեք չի մահանում։ Հենց Երկիր մոլորակում մահանում է՝ գնում է ուրիշ տիեզերք, լռիվ ուրիշ աշխարհ, անցնում է աշխարհներից աշխարհ պորտալների միջոցով։ Մյուս աշխարհում ծնվում է։ Երկիր մոլորակը առաջին աշխարհն է և այդ իսկ պատճառով ոչ մեկ հաստատ չգիտի, իսկ 2–րդ, 3–րդ և մնացած մոլորակներում բոլորը դրա մասին գիտեն՝ աշխարհների։ Սա շատ նման է դպրոցի համակարգին՝ վերջացրեցիր 7–րդ դասաևանը՝ փոխվում ես 8–րդ։
Հետաքրքիր բան է չէ՞ կյանքը։ Նոր բաներ ես սովորում, տարբեր մարդկանցից… Սովորում ես ամեն վայրկյան։ Կյանքիդ ամեն միլիվայրկյանը քեզ սովորեցնում է։ Թեկուզ չնչին բան, բայց սովորեցնում է։
Կյանքը շատ փակ և բաց դռներ ունի։ Այնպիսի տպավորություն է, որ կյանքը մե՜ծ, շատ մեծ տուն է և ունի 1.000.000 դռներ, բայց մարդիկ բացել են դրա ընդամենը 2-3 հատը։
Դաժան բան է կյանքը։ Շատ… Բայց նաև խելացի։ Իր դաժան խրատներով՝ նա մեզ շատ բան է սովորեցնում։ Նույնիսկ չեմ ուզում խոսել դրա մասին…
Եղե՛ք ուրախ, ժպտացե՛ք և կյանքը կժպտա Ձեզ…

Оставьте комментарий